ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Չեղավ-չեղավ, քո վռիկի չա՞փ էլ չեղավ

Չեղավ-չեղավ, քո վռիկի չա՞փ էլ չեղավ
03.02.2015 | 14:18

Այսօր ԱԺ-ն շարունակեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փաստաթղթավորման պարտադիր պահանջի կասեցման մասին խնդրահարույց նախագծի քննարկումը: Խորհրդարանական բոլոր ուժերը, բացի ՀՀԿ-ից, վերստին բուռն քննադատության ենթարկեցին այն: Իրավիճակը փորձեց յուրովի ներկայացնել Վարդան Այվազյանը: «Ի՞նչ խնդիր կա, որ մարդը ասի՝ ինձ փաստաթուղթ տուր, դժվա՞ր է: Այնպես չի, որ միայն խոշորն է շահագրգռված, փոքրն էլ է շահագրգռված փաստաթուղթ չվերցնելու: Մեր քաղաքական կամքն այն է, որ ասենք՝ փոքր, դու ազատվում ես հարկից, բայց պետք է շրջանառությունդ ցույց տաս: Այստեղ մեխանիզմն է արդեն: Պետությունը ասում է՝ փոքր, եթե 58 մլն-ի շրջանառություն ունես, գնա քո գլուխը պահի: Մենք լուծում տվել ենք, բայց խնդիր կա: Մարդուն ասում ենք` հարկ մի մուծի, ասում է՝ չէ, թող 5 տոկոս մուծեմ: Չե՞ք հարցնում` ինչի՞: Բիզնեսը մի նպատակ ունի՝ շահույթի ստացում, այլ նպատակները, որ սաղ խոսում են, հեքիաթ է: Եթե չի ուզում հարկ վճարել, ուրեմն ճիշտը ցույց չի տալիս: Այն դեպքը եղավ, էն որ ասում են՝ ի՞նչ ես կերե, ասում է՝ հեչ, մյուսն ասում է՝ վռիկ ապուր: Չեղավ-չեղավ, քո վռիկի չա՞փ էլ չեղավ: ՈՒրեմն 0-ն ավելի վատ է, քան 3,5 տոկո՞սը: Մարդկանց ասում ենք` փող մի տուր, ասում է՝ չէ, թողեք տամ»: Մինչ ՀՀԿ-ական պատգամավորը համեմատություններով փորձում էր արդարացնել այս փոփոխությունը, տեղից նրան արձագանքեց Հրանտ Բագրատյանը, ով արժանացավ Այվազյանի կոշտ հակադարձմանը. «Ոգևորվել ես, չգիտեմ ինչից ա, պարոն Բագրատյան»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ